Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիության նշանները. tsnndatun.am
Դրանցից հիմնականը մեստրուացիայի դադարն է: Սակայն դաշտանի ուշացումը դեռ չի նշանակում, որ հղիությունն սկսված է: Այդ ուշացումը կարող է կապված լինել նաև հորմոնալ խանգարումների, տարբեր հիվանդությունների, անգամ հոգեբանական խնդիրների հետ:
Պետք է նաև տեղեկացված լինել, որ լինում են դեպքեր, երբ մենստրուացիան շարունակվում է հղիության ընթացքում: Դրա պատճառը պրոգեստերոն հորմոնի անբավարարությունն է: Որոշ բժիշկներ դա նորմալ են համարում, իսկ ոմանք պնդում են, որ այս դեպքում առկա է վիժման վտանգ:
Բացի դա մեծանում են կրծքագեղձերը, դա արտահայտվում է գրեթե անմիջապես բեղմնավորումից հետո: Մեկ շաբաթ անց կինն զգում է տհաճ զգացողություններ կրծքագեղձերի շրջանում՝ բարձրանում է կրծքագեղձերի զգայունությունը, լինում է անգամ ձգող ցավ և ցավ հպման ժամանակ:
Հաճախ կրծքագեղձերի վրա երակային ցանց է հայտնվում, իսկ մելոնինի ազդեցությամբ սկսում են մգանալ պտուկները: Այս փոփոխությունների պատճառը հորմոնների ազդեցությունն է, որոնք մեծացնում են կրծքագեղձերի 15-20 հատվածների ծավալը, դրդում կաթի արտադրության համար պատասխանատու բջիջներն ու ուղիները:
Հաճախակի միզարձակումը հղիության առաջին շաբաթների ընթացքում արտահայտված է լինում, հետո նորմալանում է և կրկին հաճախանում վերջին շրջանում, երբ մեծացած արգանդը ճնշում է միզափամփուշտը:
Քնկոտությունը. հղիության առաջին նշաններից են նաև շուտ հոգնելը, արյան ճնշման նվազումը և քնկոտությունը: Դրա պատճառներն են՝ պրոգեստերոնի ավելացումը և ողջ անոթային համակարգի վերակազմավորումը:
Վաղ տոքսիկոզ. հղիության հիմնական նշաններից է սրտխառնոցը, բայց այն հիմնականում արտահայտվում է հղիության 5-6-րդ շաբաթներից:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն